Մենարան Վարդան Հակոբյան

1988

Վարդան Հակոբյան

Ճաք է տվել խաչքարաբուռ ակն աղբյուրի,այս որտե՞ղ է կորչում, արդյոք, ջրիկը ջինջ,այս որտե՞ղ է երգն աղբյուրից զատել իրեն,այս որտե՞ղ է հավքը իր մեկ ոտքին կանգնում.իրար բեր քո ափերը զույգ, թող ա՜կ լինի...​Ճղակոտոր ծիր-ծիրանուն մի ճյուղ մնաց,նա էլ ասես ամաչում է ծաղկել, մեղա՜,անցվոր օրվա սաղմոսի մեջ փո՛ւշ կա սրտի,քարերն իրար կորցրել են երկնի ճամփին.ցավիս վրա մի դուռ դարձիր ու բա՜ց մնա...​Մի հին երազ փլուզված տան շեմին հանգավ,ծաղկի դեմքին լույսը սառավ կավամանում,ճամփեքը դեռ փնտրում են հեգ ճամփորդներին,քարերի մեջ ծաղկեց ծնվող մանկան մի ճիչ.ճոճքը ծիրան ծառից արեք, որ ծառն ապրի՜...​Տարին իրեն դուրս է քաշում փլատակից,եւ կապույտը հայոց գետում կապար է մութ,սյունը օրվա ծռված մեջք է... Եվ թոռանըփնտրող մի տատ դեռ տիկնիկն է գտել թոռան.ոգիդ երկինք արա վրաս՝ արե՛ւ լինի...