Կրկին՝ նոստալգիա
Վարդան Հակոբյան
Երեկ, շատ, շատ տարիներ հետո՜,երբ պապս չկա,պատահմամբ աչքովս ընկավ գյուղի տան ձեղնահարկում պահված հոտաղաճիպոտը,ակամայից ձեռքս առա,թվաց՝ սեղմեցի պապիս ձեռքը։Բայց թոռնիկներս մի օր ջարդեցին այն՝ չհասկանալով, թե դա ինչ է։ Ջարդվածմասից գրիչ սարքեցի, որ գոնե այդպես պահպանվի այն՝որպես հիշատակ...Հիմա այդ գրիչը թաթախում եմ թանաքամանի մեջ ու գրում եմ,թեպետ իմ գրածները չեն ընդունում թոռնիկներս,որ գժվում են «Ռոք» երաժշտության համար։ Իսկ ես գլուխ եմջարդում,որ փայտե գրչովս վերհիշեմ հոտաղ պապիս ինքնաստեղծհորովելներից գոնե մի տող,չի ստացվում...Դես եմ քաշում միտքս, դեն եմ քաշում,ինքս ինձ հետ հուրբուզորբա եմ անում (պապիս խոսքն է),չի ստացվում եւ... վերջ։Չեմ կարողանում երգել։Ու հանկարծ հիշում եմ՝պապս առանց լուծ ու լծկան, առանց վար անելու,չէր կարողանում երգ ասել...Մտքիս մեջ ինքս իմ մասին ասում եմ.«Տեր Աստված, պապն էլ իր պապին այսքան նմա՞ն կլինի»։