Մենարան Վարդան Հակոբյան

Անխոս պահեր

Վարդան Հակոբյան

Հեռացար ու դարձար ավելի իմը։ Եսհարավ հասնելու համար հաճախ քայլերս ուղղում եմ դեպի հյուսիս։Ձեռքերդ արեւին պարզիր, կանգնիր կրծքաբաց, որ երկինքը գեղեցիկ լինի։​Իմ բաժին պահերից ոչ մեկըտարվա օրերում չկա։ Ամեն ցավի մեջ մի ճրագավոր կա։ Եվթեեւ իմն է տառապանքս ամբողջովին, բայց ուրիշ է։​Ձեռքդ դիր ծաղկին,որ նա խնկարկի։ Աշխարհն առանց մեղքի շատ մեղավորկլիներ։ Չքայլելը, թերեւս, խուսափել չէ սխալ քայլերից։​Ինչո՞ւ ցավից չպարել մեկ-մեկ,որ ոտքի տակ հողը թեթեւանա։ Պառավ գինու ուշ արթնացած փոթորիկ եմ, եւքո աչքերին նայելիս՝ ես միշտ գեղեցկանում եմ։​Մի աղջիկ ծիծաղում էտխրությանս մեջ, եւ այնպես գեղեցիկ է ծիծաղում, տեր Աստված,եւ այնպես սպանելով է ծիծաղում անաստվածն այդ։​Բառերին, որ ասում եմ,ամբողջովին չեմ մասնակցում։ Չսխալվելու լավագույն պայմանը սխալվելն է։Ես ինձ կորցրի, որ կարողանամ գտնել եւ գնում եմ դեպի ամենուրեք։