Մենարան Վարդան Հակոբյան

Բացակայություն

Վարդան Հակոբյան

Փախստական լուսինը՝սուրսայր իջնող մի հսկասառցաբեկոր,եւ դժվար է գլխապատառ փախչելն ու առավելեւս՝ չփախչելը։«Բիս» կաբարեում սուրճընստվածքն է տտիպ ու արյունոտգիշերների՝նեյլոնալույսերի թեթեւ երգիծումով.սիգարի կրակը ձգվում էմինչեւ շուրթերը՝ մոռացված բառերով։Գինեփախ աչքերը չկարողացավ հավաքելպորտապարերի միջից, ջազի,ծխի, ժպիտների միջից՝ հազար ու միթմրախորշերով ետին ու մութ.երկնաքերի տունը իրենը չէր,կամ իրենն էր, ինքը չէր ինքը։Մայրը գզում էր մազերը(բայց չէ՞ որ նա վաղուց էր մահացել)բոլոր կանանց ու աղջիկների մեջ,որոնք ինքնամոռաց ու մերկ կոտրատվում էինանհասկանալի ու սուրսայր ռիթմերի տակ,մայրը իր կուրծքը ծեծում էր անպաշտպան,իսկ ինքը անտարբեր ընկնում էր,բռնելու տեղ չկար։ Եվ հատակն էլ չկար, չէր երեւում։ Ինչքան կուզենար՝ հասնել նրան,փռվեր հատակով մեկ, հանգստանար։Եվ ինքն ընկնում էր։Զրնգուն ճարմանդներով գիշերապահիոտքը դիպավ կուչ եկած մեկին՝սառել, մնացել էր քունքի արյան մեջ։ Իսկերբ գրպանում ամուր կծկված բռունցքը բացել են,այնտեղ գտել են միակ հենարանը նրա,որից բռնել էր վերջին պահին՝ չընկնելու համար,երեւանյանիր տան փոքրիկ բանալին։Փախստական լուսինը՝գլխիվայր իջնող մի հսկասառցաբեկոր,ուր էլ ինքը փախչեր, միեւնույն էր արդեն, պիտի այն իջներ ուղիղ իր վրա,որովհետեւգլխավերեւից բացակայում էր երկինքը։