Կրակը (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
Ես ամեն ծաղկիշուրթերից մի բուռ կրակ վերցրելեւ ամբողջովին լցրել եմ իմ մեջ,իմ մեջ ցրել եմ ես շռայլորեն -որպես մասունքներ։Իսկ հետո, երբ եսնայել եմ հանկարծ քո շրթունքներին,զգացել եմ, որ նրանցում դարձյալնույն ծաղիկների կրակն է անուշ,բոցկլտում է վառ։Իսկ հետո, երբ եսնայել եմ հանկարծ քո ճանապարհին,նկատել եմ, որ նրանով կրկիննույն ծաղիկների կրակն է հոսումսիրուս պես վարար։Եվ ոչ ոք, ավաղ,չտեսավ անգամ՝ ոնց է աշխարհըբռնկվում մեկեն, կրակներ հագնումմի փոքրիկ, փոքրիկ աննշան ծաղկիպաղ թերթիկներից։Դա մի պայծառ հավք իմացավ միայն.շյուղը կտուցին՝ ծառ էր որոնում իր բույնի համար։Մեկնում եմ ձեռքս -Արի, լավ թռչուն, քո բույնը հյուսիր իմ ձեռքի վրա,քանի դար պետք է՝ կկանգնեմ այսպես։