Մենարան Վարդան Հակոբյան

Ամբողջացում

Վարդան Հակոբյան

Բարձրանում են իմ ափերից, ահա,Լսողությունը գարնան ճամփեքին լարված ընձյուղներ,ու նրանց վրա՝ մի հավք,որ հեռվիցշարժվող տերեւի նման է անչափ։Եվ ընձյուղների շարժումների հետչափում եմ ես իմ տողերը բոլոր,անճիգ, բնական ու անսուտ լինեն,այնպես որ՝ հավքն էլ կատարի դրանքեւ թույլ նոտաներչհայտնաբերի։Վերուվարում են իմ արյան եռքումԻրենց իսկ թաքուն միտք ու այրումից շիկնած աղջիկներ,ու նրանց շուրթին՝ մի դող,որ իսկույնքեզ տեղում գամող մեխի է նման։Եվ աղջիկների այրումների հետչափում եմ ես իմ տողերը բոլոր՝անճիգ, բնական ու անսուտ լինեն,այնպես որ՝ սիրտն էլ կատարի դրանք,սուտ զարկ ու ալիքչհայտնաբերի։Արթնանում է իմ խորքերում անհունԳեղեցկությունը հողի մեջ ծոցված գույն ու մարմարի,մարմարի վրա՝ մի գիծ,որ, տեսեք,երակներին է նման իմ սրտի։Եվ մարմարների նախշ ու գույնի հետչափում եմ երգիս տողերը բոլոր՝անճիգ, բնական ու անսուտ լինեն,այնպես որ՝ երգիս կամարների տակոչ մի փուչ երդումչհայտնաբերվի։Զուլալվում է իմ աչքերում կրկինհավերժահոլով ամբողջությունը այս հին աշխարհի,ու նրա վրա՝ մի սեր,որ միշտ էլգուցե թե մնա անհասանելի։Եվ ես այդ սիրո անհունության հետչափում եմ երգիս տողերը բոլոր՝անճիգ, բնական ու անսուտ լինեն,այնպես որ՝ հողն էլ թե հագնի դրանք,կեղծ ցավ, կեղծ բերկրանքչհայտնաբերի։Ամբողջանում եմ ես ձեր աչքերում։