Մենարան Վարդան Հակոբյան

Կշեռք

Վարդան Հակոբյան

Բառը բանաձեւում է արյունը՝ ծաղիկներ նետիրապագայի մեջ, քանզիանցյալի 100 տարին թեթեւ է կշռում գալիքի1 վայրկյանից։ Մարտադաշտում զոհված ճանապարհներովգալիս են տղաներըամբողջովին դարձած երեխա։​Սեւը խեղճացել է դաշտի ծայրին, բարունակներում երկնքի,գմբեթի վրա անհամբերության,դարձել խեղճ՝ ինչպեսպարող ամբոխի երջանկություն՝ լոտոյով շահած մեքենայի շուրջ։ Եվ օրը ծանր սահում է այնամպի տեսքով, որի ետեւում չի տեսնվում չերեւացող աստղը։Միայնակ՝ միայնակների մեջ։​Ես շրջում եմ Երեւանի փողոցներում, մարդաշատ վայրերում,ես դիտում եմ ՀՀ բոլոր հեռուստաալիքները եւ տեսնում եմ, որոչ մի հայ անտխուր չէ, իսկեթե փորձում է մեկը ժպտալ, երգել, ուրախանալ կամ խաղալ,ոչինչ չի փոխվում, դրանից նա դառնում է ավելի անուրախ։​Ավերակի անշրջանակ պատուհաններից մարտակերտցի երեխաներըգլուխները հանել ու նայում են աշխարհին՝ աներեւակայելի պայծառ ու թախծոտ։Մարկ Շագալը հրեշտակների ձեռքից բռնած​անընդհատ իջնում-բարձրանում է Հակոբի սանդուղքով։(Ծանր է միայն նրանց համար, ովքերայդպես էլ աշխարհ չեկան, որովհետեւնրանք երբեք չեն տեսնելու ծնվել-մեռնելու անփոխարինելի տառապանքը)։​Եվ անիմաստից ոչինչ իմաստավոր չէ աշխարհում։ Բայց եթե հեռվի կանչ կա անվանդ մեջ՝ ոտքերիդ ծայրին անվերջ ուտվելու է մութը։