Մենարան Վարդան Հակոբյան

Ծանրացող իրիկուն

Վարդան Հակոբյան

Իմ ապրած ժամանակի մեջ կան վայրկյաններ, որ, փաստորեն,ինձ շրջանցել են։ Եվ երբ ես նայում եմ քեզ՝ չգիտեմ, թեուր եմ նայում։ Ամեն ինչ երեւում է վերջում, բացի վերջից։​Ծառ,արի ինձ վառեմ, դումի քիչ տաքացիր։​Ընդդիմադիր գծերի հայր Խոան Միրոյի տիեզերական քմծիծաղըկախվել է երկնքի քիվերից՝ որպես կրակի ստվեր։ Եվ զանգնինձ հնչեցնում է։ Մութը ձորերում խիտ է, սարի վրա՝ լույսից մի թեթեւ վախեցած։​Մոմ,ինձ վառեմ քո առաջ, դումի քիչ աղոթիր՝ առ երկինք։​Երբ ես ընկնում եմ, ոչ ոք մեղավոր չէ դրանում, առավել եւս՝ ես։ Հայտնիճանապարհները մարդուց դուրս են մնում, որ նա կարողանա հասնել։ (Ինձհավերժ անհաս մնացին այն գագաթները, որոնց ես հասա)։​Աղավնի,դու սպասիր Մասիսի վրա, եսձիթենու ճյուղը կտցած՝ թռչեմ քեզ մոտ։​Ծառերն ընթանում են ջրերից արագ։ Լուսաստղն ինքն իրենիցուշացավ։ Ծաղիկներ վերցրու քեզ հետ, որ ուղին ընթանա անսխալ։ Իսկ ես ուզում եմ անպայման գնալ մի տեղ, ուր չի կարելի գնալ։​ 2004թ.