Մենարան Վարդան Հակոբյան

Թռչունների սավառնող ստվերները

Վարդան Հակոբյան

Երկինք հասնելու ամենակարճ ուղին ծաղկի ցողունն է։​Ճանապարհն արեւից մի ոտք առաջ էր ընկել եւմարդը, որ ամեն օր հանդիպում էր հեռուների հետանիմանալի, սկսեցհիշողությունը նշագրել չվող աչքերով, որոնք թռչում էինբոլորովին տարբեր կողմերի վրա եւ երամ չէին դառնում։​Ոչ մի կռունկ, առանձին վերցրած, չգիտե, բայցերամը գիտե ճանապարհը։ Հրանտ Մաթեւոսյան։​Ինձանից ուշացել եմ ընդամենը մի կյանք։ Երբեք չեմ հասել իմամբողջին, ես ես եմ մոտովորապես։ Ձյունը գալու հետշփոթել է իր գնալուժամանակը։ Եվ թռչունները չնայած նստել են ճյուղին, բայցնրանց ստվերները շարունակում են սավառնել եւ իջնելու միտք չունեն։​Մենակ չմնալու համար պիտի բացարձակապեսմենակ լինել։ Պատը ձգվում է անուղղելի տխուր,որովհետեւ ուզում է լինել ոչ թե այն, ինչ կա, այլընդհակառակը։​Գորգն ո՞վ է փռելքամիների վրաաշնան։ Ինչքան էլ կանչես ու ճչաս թեկուզ,լքված օրերի ետեւից ձայնը չի հասնում։Ինչ որ ծրարի վրա մոռացել եմ ֆաքսի համարը։​Խաղաղությունն Արցախում զոհյալների ոսկորներով բարձրացած աշտարակ է,որի վեհությամբ ինքնամոռաց հիանում են երեխաները, իսկտղաները՝ 14-ից 17 տարեկան,աշտարակի ամենավերին հարկերում շամպայն են բացում աղջիկների համար։(Խնդության պահին մարդ չգիտե՝ ուրա՞խ է, թե տխուր)։​Աքիլլեսն այդպես էլ չկարողացավ հասնել կրիային ու անցնել, բայցմրջյունն ահա կանգնել է եղեգնախոտի ծայրին եւպատրաստ սպասում է, որ մասնակցի արեւի ծագմանը։