Խելագարների ժամանակը
Վարդան Հակոբյան
Խոտերը թեեւ վազում են առջեւից,սակայն առաջինը հասնում է քամին։Գերեզմանոցի ճանապարհինյուրաքանչյուր մարդփիլիսոփա է։Եվ ամեն մի ծածկ ու տանիք, երկնքիանուղղակի ծաղրն է։ Իսկ ներկան ժամանակի մի փոքրիկ տարածք է ընդամենը, ուրմենք ստեղծում ենք հավերժական անցյալ։Կանաչելը, կարծում եմ, ծառի վերաբերմունքն էաշխարհի եւ իր շրջապատի հանդեպ։Որքան հեռվից ես նայում՝ լեռը այնքան փոքր է երեւում,որքան հեռվից ես նայում՝ սերը մեծանում է այնքան,եւ աչքերդ թիթեռնիկներ են դառնումդեմքիդ,անգամ՝ ձեռքերի ու ճանապարհների վրա,որ գուցե թե ընթանում են միշտ միասին։Մեղք են նրանք, ովքերգովում են։(Տառերը, ներիր ինձ, Մաշտոց, չկարողացան պատմել,եւ ես նորից դիմեցի թվերին՝1915)։Ասում են՝ գմբեթը զուտ հայկական հայտնություն է, եւեթե երկնքով ենք չափում գագաթներն ու հայրենիքը,ապա Հայաստանից մեծ երկիր աշխարհում չկա։Աշխարհի բոլոր ճանապարհները թռչուններ են,եւ ես գրում եմ միայն նրանցից պոկված փետուրով։Բախը շարունակում է լուսնի լույսի տակ նոտագրելխելագարների ժամանակը՝աշխարհը նորմալ մարդկանցից փրկելու համար,որոնք պարզապես դարձել են անխոցելի չարիք։