Մենարան Վարդան Հակոբյան

Կյանքը՝ զրոյից մինչեւ զրո

Վարդան Հակոբյան

Ծաղկի ճանապարհը սկսվում է շողի եւ քարի համբույրիցեւ ձգվում է մինչեւ նվիրումը տիեզերական.Առվի ճանապարհը սկսվում է ժայռի մեջ երանության արթնացումիցեւ ձգվում է մինչեւ հուշի ծաղկումը արցունքների մեջ.Քամու ճանապարհը սկսվում է լուսնի շոյանքով խտուտ եկող շշուկիցեւ ձգվում է մինչեւ գիշերվա բերանն ընկած երազի ճերմակ ծամոնը.Սրտի ճանապարհը սկսվում է ցավի դաժան ու աններում ասեղնահարումիցեւ ձգվում է մինչեւ ցավի դաժան ու աններում ասեղնահարումը։