Ես դուրս եկա
Վարդան Հակոբյան
Ես դուրս եկա պատշգամբ վաղ առավոտյանեւ հանկարծ տեսա՝իմ ապրածհեռու-հեռավոր գիշերներից մեկը ետ եկելու երկաթե ցանկապատի տակ հոգեվարքի մեջ է։Մի սիրահարված ու խելքը կորցրած տղա այդ գիշերումինչ որ թղթի կտոր է կպցնում ցանցալարին,որ լուսաբացինսիրած աղջիկը վերցնի ու կարդա։ Տղանկպցնում է ճերմակ թուղթը եւ հանդարտ հեռանում,եւ ես տեսնում եմ,թե ինչպես են արյան կաթիլներ ընկնում թղթի ծայրին,թղթի վրա գրված «Փրկեա զիս» բառերից։(Աղջկա հայացքը վաղուցթուղթչի փնտրում ցանկապատին)։Գիշերը հոգեվարքի մեջ էեւ իմաստ չունի,որ դու նրա կողը դանակ խրես, Կլեոպատրա։Ես այլեւս այս փողոցի վրա չեմ բացի պատշգամբիս դուռը։(Որքան հետաքրքիր սուտ է՝ իբրեւ Եսենինը կտրել է իր երակըեւ իրենից հեռացող արյամբ գրել բանաստեղծություն)։