Մենարան Վարդան Հակոբյան

Դիմավորում

Վարդան Հակոբյան

Բողբոջը գնաց եւ տեսավ՝ հե՜ռվիցինքն է իրեն ընդառաջ գալիսու գտավ հոգին շեմին գարունքվա։​Գարունը գնաց ու տեսավ՝ հեռվիցինքն է իրեն ընդառաջ գալիս,շունչը տեղ բերեց շեմին երազի։​Երազը գնաց եւ տեսավ՝ հեռվիցինքն է իրեն ընդառաջ գալիսեւ գտավ սերը շեմին տաք սրտի։​Ու սիրտը գնաց եւ տեսավ՝ հեռվիցինքն է իրեն ընդառաջ գալիսեւ գտավ հույսը շեմի՜ն մեծ սիրո։​Եվ սերը գնաց եւ տեսավ հեռվի՜ցցավն է իրեն ընդառաջ գալիսեւ իր մեջ գտավ ... լույսը Աստծո։