Մենարան Վարդան Հակոբյան

Կարոտս առնեմ

Վարդան Հակոբյան

Կարոտս առնեմ ու երազիս հետՁորից - ձոր անցնեմ,Լցվեմ ձորերիդ անհուն խորությամբ։Սարից-սար անցնեմ կարոտս առած,Ու քո սարերիԿապույտ վեհությամբ,Մաքրությամբ լցվեմ:Այսինքն՝ երկար փնտրելուց հետոԻնքս ինձ գտնեմ,Հոգուս տեր լինեմ.Եվ արեւոտեմՔեզ համբուրելու կարոտից վառվողՇուրթերս՝ Քո սուրբ քարերի վրա...