Մենարան Վարդան Հակոբյան

Քարի անունից

Վարդան Հակոբյան

Քեզանից հեռու, ճամփի մոտ ընկած քո տուֆաքարն եմ՝Սրտի պես կարմիր...Թող ներող լինեն քարերն այն բոլոր,Որ կամուրջներիդ կամարների մեջՈւս-ուսի տված պահում են իրար Ու քեզ են պահում:Ես հպարտ եմ միշտ,Որ ամեն անցորդ ինձ հանդիպելիս,Քո անուշ ու սուրբ անունն է տալիս: