Մենարան Վարդան Հակոբյան

Դարերդ քայլում են

Վարդան Հակոբյան

Դարերդ քայլում են լեռների պես,Լեռներդ քայլում են դարերի պես,Ես երկարում եմ իմ զույգ ձեռքերը՝Գրկում դարերդ, լեռներդ եւ քեզ։​Քայլում ենք անվերջ՝ անհունի սիրով,Դարերի առաջ՝ վեհ ու անարատ։Անպարտ ես դու միշտ հույսիդ լեռներով,Լեռները՝ քեզնով բարձր ու հպարտ։