Մենարան Վարդան Հակոբյան

Ծաղկածեծ կրունկների երգը

Վարդան Հակոբյան

Աչքերս ընծայել եմ գիշերային ճանապարհին, դու կարող ես հանգիստ քայլել։Առուն դաշտերի լսողությունն է,գույնը՝ լույսի մրցարան,մարմինս՝ սրինգ։​Ինչ լավ է, որ քո համաձայնությունը եւ չհամաձայնությունըմիասին են լինում. նրանց արանքում մի վարդ կա, դրանովԵվան զարդարում էր չխուզված վարսերը,որոնք թիկունքից հասնում էին բոբիկ ու ծաղկածեծ կրունկներին։​Հովը դաշտերի ծաղկարածն է,լույսը՝ երգերի մառանը,հոգիս՝ պահապան հրեշտակ։​Ես երկու ափ եմ։ Եվ գետը, որ բաժանում է ափերը, վաղուցտարել է կամուրջը, ոչ ոք չի իմանում, թե՝ որտեղ։Երկու թեւեր, առանց տերերի, անընդհատ թռչում են երկնքում։​Արեւ - նշանակում է՝ ես քեզ սիրում եմ,չարեւ - չգիտեմ՝ ինչ է նշանակում, գուցե՝հակառակը։Երկինքը կախվել է ոչ թե դաշտի, այլմի աննշան փլվածքի վրա։ Պատուհանի բաց փեղկն անվերջխփում է քամու դեմքին եւ ջարդված լուսնի փշրանքներումշողշողում է մի համաձայն ու բոբիկ երեկո։​Ճանապարհը անծանոթ հասցե է,եւ քայլերը միայնընթերցանություն են սովորական։​Ճանապարհի անփոխարինելի ընկերը դարձյալ ինքը՝ ճանապարհն է։ Դուրս եկ անդունդից, ուր դեռ չես գլորվել, քարե կարծր զանգվածները հունցիրքո մատներով եւ, քանի դեռ չես ուշացել, անպայման հասիր։