Մենարան Վարդան Հակոբյան

Աղանց ընկուզենու տակ

Վարդան Հակոբյան

(Ռեպորտաժի փոխարեն)Նյու-Յորք-Ստեփանակերտ մայրուղու Վանքի հատվածում Հայոց Արեւլից աշխարհ Արցախի տոներից մեկն է։ Հիսուսը «Ֆորդ»-ով չի մտել Երուսաղեմ,- ասում էԴերունց Աթունը,-ոչ էլ, առավել եւս՝ «Մերսեդես»-ով կամ հրթիռով,այլեւ գուցե թե, որ շատ հավանական է՝ ղարաբաղյան էշով։Աստված՝ մեկ-մեկ իջնում է Գանձասարի լանջերն ի վարեւ ուսումնասիրում Արցախի նոր մանրակերտըտիեզերակենտրոն,որ հայտնաբերել է թունդ ղարաբաղցի, մի քիչ պոետ ու բիզնեսմեն Լեւոն Հայրապետյանը՝Խաչենագետի մանուշակաշատ հովիտներում՝Գուրգեն հայրիկի աղբյուրի մոտ։Իսկ այդտեղից ոչ շատ հեռու, ահա, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանընստել Աղանց* ընկուզենու տակ (ծառ, որ Տիգրան Մեծի զինվորներիձեռքով տնկած Սխտորաշենի Սոսին է հիշեցնում),ականջը այդ ամենին, ընթերցում է իր կազմած «XXX դարի համաշխարհային քնարերգուների ընտրանին»՝ գլխին հավաքած Նապոլեոնին, Արզումանյան Սեւակին,Նոստրադամուսին, Իսահակյանին (շուշեցու փեսա),Շոպենհաուերին, չգիտեմ՝ էլ ում, մի խոսքով, իր շրջապատի մարդկանց,իսկ աջում, սփռոցի վրա դրված մի տիկ գինու եւ ժենգյալովհացի մոտ, նրա հեղինակած աշխատությունն է անփույթ ընկած՝ «Հայկականռոմանտիզմը եւ տիեզերքի ուսումնասիրման մեթոդոլոգիան Մարսի վրա»։Սփռոցի մոտ Սեւակընստել է ծալապատիկ - մոգի հանգույն հնդկական։ Ո՞վ ասաց՝իրոք որ՝ ինչպես Թումանյանի «Հին օրհնություն»-ում։Եռոտանուն դրվելիք «Ուխա»-ի ջրամանից մի ձուկ վեր է ցատկումեւ թպրտում տրորված ու խազազոտ կանաչների վրա, ուղիղ նստածների դիմաց.ուտողների եւ ուտվողի սուր հայացքները մի պահ հանդիպում են իրար։Որտեղից որտեղ հնչում է Չարենցի ձենը. «Կուզեմ հիմի փչեն զուռնեն, հարբած ըլեմ մինջեւ էգուց»։«Ղարաբաղը Ադրբեջանի կազմում այլեւս չի լինելու։Դա բացառվում է։ Վերջ։ Պրծավ». Զորի Բալայան։ Արցախի խնդրի լուծման փաթեթային եւ փուլային եղանակներն ասում են,որ բոլոր տեսակի խաղերից ամենաէրոտիկը, երեւի, քաղաքականն է։Խաչենագետից հեռու, փառք Աստծո, բավականին հեռումեր զինվորը խրամատում ավելի ծայրով հավաքում էարթմնի երազի մեջ տեսած դիցուհիների փշրանքները,եւ մտածում՝ ազատ ժամանակ լինի՝ բանաստեղծություն կգրի,իսկ ինչու՝ ոչ, մանավանդ, որ ոչ ոք չի կարդալու։(Հիմա բանաստեղծություն գրելը ամոթ բան է՝ երբգրում են բոլորը, առավել եւս՝ եթե խորհրդային խուլ տարիներն անցելեն, առավել եւս՝եթե չկարդացողը վաղուց ընթերցել է նաեւ գրողների դեռ չգրած գործերը)։Իհարկե, կա նաեւ մեկ ուրիշ խնդիր՝ հայերենը հիմա ով է ընթերցում,հրեն Երեւանը տրաքում է այլատառերից (գավառական Մաշտոց),իսկ մեր աչքերն այնքան են լոսվել էկրանի մերկ հետույքների վրա,որ «հասակակից կանանց արդեն (ո՛չ միայն-Վ.Հ.) մենք նայում ենք եղբոր պես»։Թշնամու կողմից հարաբերական խաղաղության խախտումներում առիթմիա կա։-Աղանց ընկուզենուն իջած սեւ թռչունը տեսնես ինչ լուր է բերել,-ասում է գյուղի ծերունիներից մեկը՝ կոշկոռոտ ձեռքին՝ մի ցաքհատ,ծմակից նա նոր է եկել, էշին նստած, ոտքերը տափով քարշ տալովու դեռ «Բարի օր»-ից հետո չի հասցրել իջնել ավանակից։«Էս Սանթուրն էլ էշը կառնի, ծմակը փետի կգնա, փետը թողած՝էշին նստած, մի շառ շլնքին, տուն կգա»։ Ահա՝ մի կենացացու եւս։Անատամ քրքիջ. այս ո՞ւմ հերյուրանքն է սեյտիշենցու մասին, իբրեւ թե նա հյուրին ասած լինի. «Դեռ օր կա, յեր հընցեր»**։Շուրջը ծմակ է։ Կանաչ ծառերը երկնքից իջած հրեշտակներ են,եկել են չսիրողների մեղքերը մեղմացնելու, որովհետեւպոռնկությունը ծնվում է չսիրողների հանդիպումներից, իսկԱրցախը սուրբ է, ավետյաց երկիր, դրախտավայր։Լեռան ծաղկոտ լանջը բացվում է աղջկածոցի նման։Մարդը բնությունից սերված հակաբնություն է, մարդը չմարդ է, վստահելիս՝ զգույշ, թեեւ լավը կորսվում է ավելիլավի որոնումներում։ Ձեռքս մոտեցրի առվի սառը ջրին՝ վառեց։Մակբեթի ժպիտներում հերթապահում են ատամները, եւՊիկասոն երբեք չէր էլ մտածի, թե մի օր կարող է իրգոլուբազացիան վերածվի գլոբալիզացիայի։ Թեեւ նույնկավից են շինվում մարմինները, բայց հոգիները նույն շնչից չեն գոնե։Գիտեմ՝ զարկս չի սպանելու, բայց խփում եմ, գիտեմ՝ սպանվողը ես եմլինելու՝ եթե անգամ ես չլինեմ, բայց իմ կռիվն է՝ կռվում եմ։Զովության ծառ։Կուսության աղբյուր։Բույրերի ծաղիկ։Կարկաչների առվից կտրված-մենակացած երկինք։ Սխալ է տեսնում՝ ինչ տեսնում է, որովհետեւ չգիտե՝ ուր նայի։ Ես ոչ մեկինըչեմ, բոլորինն եմ։ Ես ոչ մեկը չեմ։ Եվ «պարզ եմ»-ըամենամեծ անպարզությունն է։ Սպիտակ աղբյուրի ջրիցմի քիչ խմեք, որ աշխարհը ծարավ չմնա։ Իմ միտքըիմ ետեւից չի հասնում։ Հորսձայնը հատիկավորվել է հավերժում։ Հավքերնապրում են բառերի մեջ, մանուշակները՝ նույնպես։ Մարդիկ դռներ են։Սարինյանն ասում է. «Լույսը Սեյդիշենում հետաքրքիր երեւույթ է եւամեն օր է բացվում, այն էլ՝ ինձ ծանոթ մի երաշտահավի երրորդկանչից հետո։ Բակի թթենուն է սկզբում իջնում լույսը՝ հավքի ուղեկցությամբ,ապա ծառն ի վար, դանդաղ լուսամուտից ներս է ընկնում»։-Երաշտահավի կենացը,- Պարույր Սեւակն է։Բոլորը դատարկում են բաժակները։ Իսկ դեմից եկողը, ոնց որ,Արգիշտի արքան է։ Հայացքը քաղցր է՝ որպես հեռուն։ Ձին այնքան ծանր է քայլում,ասես ետեւից քարշ է տալիս ոչ թե կառքը, ինչպես ասում են, այլեւ դարերի ճանապարհը։Մի սեւ ագռավ՝ընկուզենու ճյուղից. «Ես այսքանսեւ եմ դարձել սպիտակ ագռավ լինելու վախից»։Մոշահավերըդժգոհ գիշերների սեւությամբ լեցուն կնոջական աչքեր են, որմիանգամից պայծառանում են մի բաժակ գինուց կամ մի նշույլհույսից, իրենք իրենց թույլ տալիս, որ նորից խաբվեն։«Իմ կյանքի ամենասիրուն աղջիկներին,- ասում է դրախտից եկածներից մեկը, որ մի քիչ նման է Մահարուն,- եսհանդիպել եմ միայն դժոխքում»։«Մահը կա, ես՝ չկամ, ես կամ՝ մահը չկա». գինուգավաթը ձեռքին (բաղնիքդ անուշ) խոսում է Էպիկուրը։...Նյու-Յորք-Ստեփանակերտ մայրուղու Վանքի հատվածում՝ ԳՖՀ-ի եւ ԳԴՀ-ի միջեւ պատի փլուզման կապակցությամբ,արցախյան շարժման մի խումբ լիդերներգերմանական շքանշաններ են ստացել, իհարկե, տոնի շրջանակներում։(Այստեղ գրությունը կիսատ է մնում՝ ոչ հեղինակի մեղքով)։Հ.Գ.Աղանց ընկուզենու տակ հավաքվածների մեջ են եղել նաեւ կորովամիտ Նիցշեն, գյումրեցիներ Հովհաննես Շիրազը, Հովհաննես Գրիգորյանը եւ մյուս բոլոր Հովհաննեսները, քաջարանցի Մարտիրոս Ոբնը եւ սեյտիշենցի նալբանդ Մուխանը։ Հեղինակը ներում է հայցում նրանցից, ովքեր մասնակցել են տոնին, բայց զուտ տեխնիկական պատճառներով անունները չեն նշվում։_____________________* Աղանց, այսինքն՝ Աղայանների։ Ընկուզենին տնկվել է Ղազարոս Աղայանի մեծ պապի ձեռքով, Արցախի Սեյտիշեն՝ Խաչեն գյուղում։** Արցախի բարբառով «յեր հընցեր» նշանակում է՝ ճանապարհդ շարունակիր։