Մենարան Վարդան Հակոբյան

Որտեղով էր քայլում Սիմոնը

Վարդան Հակոբյան

Գետը երբեւէ չէր հասնի, եթե չլինեին երկուափերի վրա նրան ուղեկցող ծաղիկները։​Ինչքան էլ հեռանամ,քեզանից չի հեռացվում։​Մի՛ ասեք՝ լերկ ժայռն իր վրա վարդ ունի,ասեք՝ վարդն իր արմատներից կախված հսկայականժայռն ինչպես է պահում՝ առանց հոգնելու։​Չեմ կարող տանել «օրենք» բառը, որի մեջանպայման ինչ որ ենթակայություն կա։​Աչքերիդ ետեւում կա մի անհայտ հայացք, որովթեպետ դու դեռ չես նայել ինձ, սակայնմեկ-մեկ ես տեսնվում եմ նրանով։​(Չեմ գրում,ես պարզապես ամենուրեք նկարում եմ իմ աչքերը։ Իսկ երբբանաստեղծության մասին եմ խոսում, թողչթվա ձեզ, թե որեւէ ծաղիկ, վայրկյան,օձ կամ մեղու կարող է դուրս մնալ իմ ձայնից)։​Ես իմ ժամանակը ինձանից խլում,տնտեսում եմ ձեզ համար, առեք՝ բառս։ Չեմհիշում հիմա՝ Սիմոնը՝ խաչը շալակին, Քրիստոսիառջեւից էր գնում, հետեւից, թե՞ կողքից։ Նրանց դեմքերը,թվում է, նույնը պետք է որ լինեին։​Ես ինձ ճամփի եմ բերում, քեզ բերում եմ ծաղկի։​Վայրկյանը բացում եմ՝ թրի նման՝ մե՜զ թոթափենք մեզանից եւ ապրենք մեզանով։