Խելագար ամպեր
Վարդան Հակոբյան
Խելագար ամպե՜ր...Քիչ ջուր են խմել մոտակա ձորիցԵվ իրենց դրած հարբածների տեղ,Իրար հրելովՈւ օրորվելով երկինք են ելնում,Զարնվում իրար, մռնչյուն հանում։Սառը մի տագնապ պատում է հոգիս.Չլինի՞ հանկարծ խենթերը այնտեղԿարկուտի փոխենԳետերից առած ջրերը բոլոր։