Բախտավորություն
Վարդան Հակոբյան
Բախտավորությո՛ւն,Քեզ այլ մի տեղ չեմ որոնումՈՒ չեմ տեսնում քեզ այլ մի տեղ։Ես պարզապես քեզ տեսնում եմԻմ օրերը լուսավորողՈւ վառ պահող արեւի մեջ,Ընկերոջս սրտից բխածԱնկեղծ ու ջերմ բարեւի մեջ.Խոսքերի մեջԹոթովախոս մանուկներիԵվ իմ դարի ձեռքով արվածՎաղվա կանաչ հերկերի մեջ։Քեզ տեսնում եմ իմ հաջողված,Թեկուզ եւ հենցԻմ անհաջող երգերի մեջ...