Երազի նման
Վարդան Հակոբյան
Առվակը իր զույգ թեւերի վրաԿանաչ է տանում դաշտերով դեղին.Եվ իմ խոհերը փաթաթված նրան,Գնում են` հեռվում մերվելու հողին։Իմ հայացքի մեջ՝ ծաղիկների գույն,Կանաչի ծովեր՝ իմ դեմքի վրա...Թռչում է կյանքս դեպի իր հեռուն,Իրական դառնող երազի նման։