Հարդագողի ճանապարհին
Վարդան Հակոբյան
Պարզ գիշեր է.Մեծ սար տանող կածանն ի վերԲարձրանում եմ...Եվ թվում է, թե թափվում են աստղերը վառԵրկնի կապույտ մովում կորածՀսկա սարի կողերն ի վար։Իսկ լուսինը, որ թիկնել է սարի ուսին,Շուտով պիտի գահը թողած ձոր գլորվի...Քայլում եմ ես։Եվ ասես թե լուսնաթաթախԻմ այս երկա՜ր, երկա՜ր ճամփանԳնում, հսկա սարի վրա միանում էՀարդագողի ճանապարհին...Քայլում եմ ես,Դեպի անհուն հեռուները տիեզե՛րքի,Որ այնտեղից քեզ համար, իմ առաջին սեր,Մի փունջ բերեմ ես աստղերի։Բայց իմ ճամփան շատ է երկար,Վախենում եմ չսպասես ինձ, հանկարծ դավես,Եվ տեսնելովՀարդագողի ճանապարհին,Աշխարհով մեկՀարդագող էլ ինձ անվանես...