Լեռներում
Վարդան Հակոբյան
Մի՛ մտահոգվիր,Թե չէր սպասում ծառը քո գալուն,Տեսնո՞ւմ ես, նա էլ մյուսների պես Անտառ չի մտել,Կանգնել է ճամփին՝Ճամփորդիդ խաթրու...Վստահ մոտեցիր ու պատիվ արա,Ու մարիր օրվա շոգը ստվերով։Մի՛ մտահոգվիր...Աղբյուրի երգը, որ լսում ես դու,Հնչում է ահա առաջին անգամ, Եվ քո՛ պատվին է,Դեհ, ողջագուրվիրԿապույտ երգի հետ,Վստահ մոտեցիր ու պատիվ արա,Օրվա պղտորը պարզիր աղբյուրով։Մի՛ մտահոգվիր...Քո բաժին հացը հացթուխը հիմաՏաք-տաք պահում է թոնրապատերին ՈՒ նայում ճամփիդ,Որ քո բարեւինԱսի՝ համեցեք։Վստահ մոտեցիր ու պատիվ արա,Օրդ ջերմ լինի թոնրահացի պես։Մի՛ մտահոգվիր...Մթնե՞ց... Պատահած տան դուռը ծեծիր,ՈՒրախ ներս գնա, հյուրն ես Աստծու, Սակայն իմացիր,Թե ծուռ է հանկարծՔո միտքը, ախպե՛ր,Իմաստուն է եւ շունը լեռնեցու,Տղա ես, արի ու ձեռքից պրծիր...