Մենարան Վարդան Հակոբյան

Բանալիներ

Վարդան Հակոբյան

Աղջիկն անցնում է ծարավիս միջով - երգ եմ, երգվում եմ։Աղբյուրն անցնում է ամառվա տապով - Հոսք եմ, հորդուն եմ։Կարոտն անցնում է երազիս ափով - Ես ճամփորդում եմ։Երգս մերել եմ ձեր ծառավի մեջ,Սերս մերել եմ ձեր կարոտի մեջ,Տենչերս՝ մերել ձեր երազի մեջ։Հայացքո՛վ դուք իմ հայացքը բռնեք - Այդ ձեր պատկերն է իմ աչքերի մեջ։