Մենարան Վարդան Հակոբյան

Լաց մի լինի, աղջիկ

Վարդան Հակոբյան

Անձրեւի պահին ծարավ քարերի վրա ծաղկեցինսերը, կարոտը եւ բոբիկ-բոբիկ ոտնահետքերըաղոթելու պես լացող աղջկա։Ես կանգնել էիժամանակից դուրսեւ տեսնում էի, թե ինչպես էին վարդերը ելնումտառապանքների միջով ձորերում երգող ջրերի,բուսնում օրերը՝սուրսայր շեղբերին լեռները գրկող հորիզոնների,գույնի ճիչերում անուն չունեցող խոտ ու տերեւի,խոնարհության մեջ փոխնիփոխ ապրող եղանականերիեւ իմ աչքերում,որոնք աղջկան նայելիս շատ են նմանվում գերվածարծվի թեւերի։Ես կագնել էիպատրաստ՝ երկինքը համբերության պես մեկեն շուռ տալուայն վիհերի մեջ, որ փռվել էին ցավ ու տագնապումպտղող ծառերի...Իսկ ծառը նախրին «չարչարող» ցուլի պոզից էր կապված,եւ պետք էր, անշուշտ, պետք էր այդ ծառը ազատ արձակել։Ես կանգնել էիցավի մեջ ծառի.- Տեսնես ո՞վ է այն բախտով շան տղան,որ լույս-աղջկա աղոթքների մեջ ապրում է այնպես տաք,երես առած։Իսկ գմբեթները լուսեղեն վշտի բարձրանում էինձիգ ու գեղուղեշ,եւ իմ թեւերը գրկելու պատրաստ, գգվելու պատրաստ,քար էին ուտում, ցավ էին ուտում ու լռության մեջ ճաքճքում էին։- Լաց մի լինի, աղջիկ, լաց մի լինի...Մոտեցա կամաց, սակայն աղջիկը հավք դառավ իսկույն, հավք դառավ,թռավ... Չէ՞ որ ամեն ինչ սիրուց լինում է։Անձրեւն անցել է։Արեւն անցել է։Դարեր են անցել։Քարերի վրա ծաղկած մնում են սերը, կարոտը եւ բոբիկ-բոբիկոտնահետքերը՝ աղոթելու պես մաքուր աղջկա։