Մենարան Վարդան Հակոբյան

Ժամ չունեմ

Վարդան Հակոբյան

Անցնում է օրս։ Ես էլ ժամ չունեմ,ես էլ ժամ չունեմ, որ քեզ սպասեմ։Վերջին վայրկյանս, ահա, թռչում է,հավքի ետեւից ես ինչպես հասնեմ։​Վայրկյանս քո մեջ ձգիր-տարածիր,ժամանակի մեջ դարձրու անսպառ.երկնքված ցավս՝ որպես կաթնծիր,օծիր քո հրով խելագար ու վառ։​Բայց ուշ է, ավաղ... Վայրկյանը խփեց,փակվեցին իմ դեմ հազար լույս ու դուռ...Ինձ անգթորեն իմ կյանքը խաբեց,եւ հավքից մնաց միայն մի... փետո՛ւր։​Մի թեթեւ փետուր... Հովը խաղում էվերջին շողերով՝ ծանր ու դառնաղետեւ կամաց-կամաց օրը պաղում է.- Մի լքիր, սեր իմ, ինձ էլ տար քեզ հետ...