Մենարան Վարդան Հակոբյան

Սուրբ երրորդություն

Վարդան Հակոբյան

ԱՂՈԹՔ - ԱԵս խոսում եմ Աստծո հետ,Ես խոսում եմ քո մասին,Եվ բացվում է հազարաթերթՃերմակ վարդն իմ երազի։​Ես խնդրում եմ Աստծուն,Աղոթում եմ, որ սիրես,Իմ մեղքերի (չեն ասվում),Ցավի համար՝ ինձ ներես։​ՈՒ խոսքերդ ես մոռանամ,ՈՒ խոցերս չտանջեն,Ինքս ինձնից չհեռանամ,Աշխարհում այս չկորչեմ։​Աչքերիդ մեջ բոցավառվիԾաղիկը՝ երբ ինձ նայես,Լույսը լույսի կրծքին փարվի,Իսկ քո՛ կրծքին՝ հալվեմ ե՛ս։​Ես խոսում եմ Աստծո հետ,Խոսում եմ միշտ քո մասին,Եվ բացվում է թիթեռնաթեւԿապույտ վարդն իմ երազի։​ԱՂՈԹՔ - ԲԱսում եմ՝ չեմ ասելու,Լուռ պահելու եմ իմ մեջ.Բացվելու՝ չեմ հոսելու,Ծովանալու եմ անվերջ։​Ճամփիս կեսը անցել եմ,Գլխի չեմ՝ ուր եմ գնում.Քեզանից նեղացել եմ,Մուռը ինձնից եմ հանում։​Սրտի ցավից միշտ ոռնամ,Բայց իմ սիրուն՝ չդավեմ.Դերվիշներին միանամ՝Թափառական, բնավեր։​Քանի դու ինձ չես լսում,Ասել-չասելս՝ մեկ է.Աղոթքս տեղ չի հասնում,Բախտը երես է թեքել։​Ասում եմ՝ գնամ, կորչեմ,Մարդկանց երես դուրս չգամ.Հավաքեմ ինձ ու քոչեմԱյս աշխարհից, ինքնակա՛մ։​ԱՂՈԹՔ - ԳԳիտե՞ս, Աստված ինչ է ասում,-ոսկի տեղա սիրո ցանքին,քարը հոսի, ջուրը ծաղկի,լույս ցոլցլա ամեն ծալքից,ցավի միջից արեւ ծագի։​Գիտե՞ս, Աստված ինչ է ասում,-թող, ասում է, վիշտը երգի,բալասանվի օրը՝ վերքին,սիրտը անսուտ խոսքով հերկվի,հավքեր իջնեն մեկնած ձեռքիդ։​Գիտե՞ս, Աստված ինչ է ասում,-ոտք դնելու մի ափ լինի,արդար ջուր ու քարափ լինի,կարոտը խոր, անամպ լինի,սերն անսահման, անափ լինի։Գիտե՞ս, Աստված ինչ է ասում,-դող ու տաղից չհեռանա՛ս,տված ցավդ չմոռանա՛ս,Վարդանի հետ անչա՛ր մնաս,եւ Աստծուն էլ... չուրանա՛ս։