Մենարան Վարդան Հակոբյան

Այս քարի վրա

Վարդան Հակոբյան

Այս քարի վրա մանկան ծիծաղ կա,կամ՝ պիտի լինի,համբուրիր քարը։Այս քարի վրա բույն հյուսող ձեռք կա,կամ՝ պիտի լինի,համբուրիր քարը։​Այս քարի վրա քանդակ ու տառ կա,կամ՝ պիտի լինի,համբուրիր քարը։​Քարը զինվոր է, որ տուն է դարձել,կամ՝ չի դառնալու,համբուրիր քարը։​Երբ չեն հավատում պատմությանը քո,աչքերը խոթիր,վկայիր քարը։​Այս քարի վրա հավերժություն կաեւ՝ միշտ կլինի,համբուրիր քարը...