Մենարան Վարդան Հակոբյան

Իմ Հայաստան

Վարդան Հակոբյան

Քո լեռնեղեն գեղեցկությամբԴու կանգնում ես ուղիղ իմ դեմ։Եվ աչքերիդ անուշ կանչը փարվում է ինձ,Եվ բացվում եմ ես խենթորեն...Մեր գլխից վեր՝ մեծ երկնքում,Ամպերն ասես շիկանում ենՔո ջերմ սիրուցՈւ երկնքի դռներն իրենց վրա փակում...​Արեւի տակ կարոտանքովԽոնարհվում եմ քո սարերին,Նրանց հողոտ,Տաք շուրթերիցԱնհագորեն ըմպում եմ քեզԵվ ծարավն իմ... մեծանում է։