Մենարան Վարդան Հակոբյան

Խաղողենի

Վարդան Հակոբյան

(Ժողովրդական մոտիվներով)​Աղջկա պես թուխ ծամերով եւ աչքերիդ շող ու հակինթ,Իմ երազից ձեռագործված գարնանագեղ շորեր հագիդ,Կանգնել ու ջերմ ժպտում ես ինձ... Եկ, հարս տանեմ, խաղողենի,Անուշաբույր մանուշակի արմատներով խաղողենի։​Մի արմատդ իմ սրտի մեջ, մի արմատդ խորունկ հողում,Հայոց երկրի իղձերն են սուրբ հայացքիդ մեջ փայլում, շողում,Գրկենք ամուր ու պինդ պահենք լեռները մեր, խաղողենի,Անուշաբույր մանուշակի արմատներով խաղողենի։​Քեզնով են իմ բախտը բացում ողկույզներդ լալ-թալիսման,Իմ պապերի շեն օջախից ճառագայթած լույսի նման,Դու իմ անուն, իմ մայր հողի մայր զարկերակ, խաղողենի,Անուշաբույր մանուշակի արմատներով խաղողենի։​Արեւն ահա թել է ձգել, բռնիր շողը, վեր բարձրացիր,Որ արեւը ուր էլ գնա, որ արեւը ուր էլ անցնի,Քեզնով հավերժ կապված մնա Ղարաբաղիս, խաղողենի,Անուշաբույր մանուշակի արմատներով խաղողենի։