Մենարան Վարդան Հակոբյան

Իմ երդումն ես

Վարդան Հակոբյան

Աստղասեր ես,Աստղո՛վ սեր ես։Հավերժության շուրթին ծաղկած իմ երդումն ես,երազներս քո լույսով ենծաղկակալում։Ես ընթացքն եմ ճամփաներիդ,Դու՝ սլացքն իմ, աստղոտվու՜մ ես։Աստղամա՛յր ես,աստղո՛վ մայր ես։Արեգական լույսեր հագածբարձրիկ ու սեգ իմ լեռներիսրբամայրն ես։ Կրկնությունն եսՄեր իսկ սրտի, հոգո՛ւ, ոգո՛ւ։Աստղահո՛ղ ես,աստղո՛վ հող ես։Մարմարաշուրթ աղբյուրներդքեզ ավելի լավ են երգում, թող լռեմ ես,համբուրեմ քո վեհությունը,ժայռ ու ծաղկի սերությունը։Իմ աստղատո՛ւն,իմ աստղո՛վ տուն։