Իմ կախվելու համար աշխարհի բոլոր առաստաղները ցածր են
Վարդան Հակոբյան
Գետը մտքի մեջ հոսում է հակառակ ուղղությամբ՝ դեպի լեռները, թեեւիրականում ծովն է թափվում։ Տխրությունս օգնում է, որ եսդուրս գամ ինձանից,իմ փոխարեն ինքն ամփոփվի իմ մեջ։ Եվ խոսում է այնպես,ասես չի խոսում, այլ համտեսում է բառերը։Չկա ոչինչ ավելի բարդ, քան պարզն էեւ, առավել եւս՝ պարզից պարզը։ Հասանելիի անհասը։ Ծառերըծնվում են՝ ուշքն ու միտքըերկնքի ճանապարհին, ինչ անենք, թե մինչեւ հիմա ոչ մի ծառ դեռ երկինք չի հասել, բայց նրանքհո չե՞ն դադարում ձգտելուց։ Բայց հո մի օր հասնելո՞ւ են։Ինքնագոհությունը, դա մենաշնորհն է թույլերի։ Երկնքից վերեւերկինք չկա,իսկ իմ կախվելու համար աշխարհի բոլոր առաստաղները ցածր են։Պահը ամենաբարձր կետն է անհունի. ցողունը սիրուց դող ընկած ծաղիկ,որ մոտեցող մեղվին ընդառաջ է վազում՝թերթերի մեջ ինչ-որ անըմբռնելի մեղեդիներ եղանակելով։Հողի տակ՝ արմատներում ծառի,անվերջնականի մասին,ճռվողում են բազմաթիվ թռչուններ։Մի ձայն հուշում է՝ ով մեղք չի գործել, նա կարող է իմանալ, թեինչ է անմեղությունը։ Ամեն ինչ կարեւորվում է այն ժամանակ, երբկարեւոր չէ ոչինչ («այն ժամանակը», դա աներբությունն է)։ Տեսակցության համար ես չեմ ուզում ժամադրվել, ես սիրում եմանսպասելի հանդիպումները, որովհետեւ, Հոկուսայընկարել է առանց ձեռքերի։ Կարմիր երակներով տերեւները՝ կտավին,գետի մեջ կապույտ, ասում են, ներկված հետքերն են աքլորի, որինձ հրում են դեպի անսահմանելին։Եվ ոչինչ այնքան չի արագացնում ընթացքը, որքան արգելակումը նրա։