Մենարան Վարդան Հակոբյան

Սահմանը գեղեցիկ է՝ երբ խախտում ես

Վարդան Հակոբյան

Երբ ես գալիս եմ, նա եմ, ով չի գալիս,երբ ես գնում եմ, նա չեմ, ով չի գնում։Չանցած ճամփաների բուրմունքըխաղում է ռունգերիս մեջ։​Բոլոր դռները յուրօրինակ հայելիներ են ու թեկուզ կրնկի վրափակ չեն, բայց ոչ մեկով ներս գնալչես կարող։ Եվ քեզ չի լքում չհասնելու զգացումը՝ ուր էլ որ հասնում ես։​Կռունկների երթից ետ մնացած երկինք։ Իսկ հասնել,նշանակում է՝ շարունակել։ Հիսունի եւ վաթսունի արանքում եմ, մեկ-մեկնստում եմ ինքս իմ դիմաց, փորձում ինձ հետ ծանոթանալ, ոչինչ չի ստացվում։​Եթե իրար հաջորդող գիշերները չմիջնորդվեին ցերեկներով, մութը կուտերմութին, որովհետեւ իր տեղում գտնվող բանալին անգամ իր տեղումչէ։ Եվ սահմանն անսահմանորեն գեղեցիկ է միայն այն պահին, երբ խախտում ես։​Աղոթելու ժամանակ (մեկն ինձ հուշում է), մոմը պիտի հեռու պահել Էդգար Պոյիշնչառությունից, որ երգերը չբռնկվեն հանկարծ բոցով։ Սարսափելի է, երբմութ է եւ այն պահին, երբ մութ չէ։ Չէ որ եթե չգիտես՝որտեղով ես եկել, ասված բան է, ուրեմն, չես հասել դեռ։​Իմ թիկունքը ճամփան է, որ անցել եմ։ Ես, թերեւս, հավատում եմ իմաստղին, որն ինձ անծանոթ է դեռ։ Բայց համոզվա՞ծ ես, արդյոք,թե խելագարն է խելագար։ Ճանապարհը նրան է տանում, ով ճանապարհ է տանում։​Ձյան ինքնաբացարկ։ Հավակնոտ մութ։ Բաց նյարդ։ Իմ երազներըձեռքերիս շարունակությունն են։ Ֆլոբերը, խորշելով սովորական հերոսներից ուչափավոր զգացմունքներից, գրում է այնպես, ասես ինքը երբեք գոյություն չի ունեցել։​Երբ ես չեմ գալիս, նա եմ, ով գալիս է,երբ ես չեմ գնում, նա եմ, ով գնում է։Եվ երբ ճանապարհին չեմ, ճանապարը գնում է ինձնով։