Մենարան Վարդան Հակոբյան

Հոգնակի ժպիտ

Վարդան Հակոբյան

Ծաղկի բուրմունքը մթնում ավելի թանձր է լինումեւ լույս է տալիս,այնպես որ՝ բույրով կարող ես ծաղկին նկարել հանգիստ,պատկերել անգամ մարմնի բոլոր առեղծվածները։​Յուրաքանչյուր քայլ ընթացք է անսովոր, միաժամանակ,ե՛ւ գնալ է, ե՛ւ գալ,գաղտնիքն աչքերիդ մեջ է՝ ճամփու ես դնում, թե՞... դիմավորում։​Ժամանակի մեջ ամեն-ամեն ինչ փոշի է դառնում, եւմիայն ժպիտն է մնումորպես զորություն անձեռնմխելի։ Իրական, բայց անիրական։Եթե չգոյություն գոյություն չունի, բնականաբար,սեր կա, նշանակում է,ողջույն, քաջ տղա, Պարմանիդես։ Անդիմադրելի լույս։​Թե չմեկնեիր ինձ ծաղիկները դժոխքից բերված,վայրկյանըիրեն ընծայված ժամանակի մեջ կտեղավորվե՞ր, արդյոք։​Իսկ ես պատրաստ էի ինձ ժայռից գլորել անդունդ,որ չգիտեմ՝ ով չի փորել, միայն թեարժանանայի, թեկուզ մի պահ, ինքս իմ ներումին։​Ամեն անգամ քեզ հանդիպելիս, տեսնում եմ մի աղջկա (անշուշտ՝քեզ), որին, երդվում եմ,մինչ այդ ոչ մի տեղ եւ ոչ մի անգամ դեռ չեմ հանդիպել։​Մութն ավելի ծանր է այնտեղ, որտեղով քիչ առաջ անցել էլույսը։ Ծաղիկներըմանկություններ են։ Մանուկների ժողովուրդ։ Եվ ես ազգությամբերեխա եմ։ Միշտ ուզում եմ հեռանալ, անկախ նրանից, թե որտեղ եմ։