Մենարան Վարդան Հակոբյան

Թաքնարան

Վարդան Հակոբյան

Յուրաքանչյուր օր ունենում է իր երկինքըեւ ոչ մեկը ոչ մեկին նման չի լինում։​Տեսանելին թաքնարան է, ուրանլուր պահվում էանտեսանելին։​Թեեւ մարած, բայցհրաբուխ է։ Գերեզմանոցըհանրահավաք է անժամադիր։ ճանապարհը՝ որքան էլ երկար,այնուամենայնիվ, վերջ ունի,հետեւապես՝ վանդակի մեջ է։​Իմ սխալները իմ հարստությունն են։Եվ քարերը կենսագրությանս բառերն են՝մեր քանդված տան պատի մեջ եւանդունդներում,որոնցով տանում եմ ճանապարհներս։​Նիբիրուի մոլորակից, այն կործանվելուց առաջ, մի երեխաուղեւորվել է մեզ մոտ՝ ուղիղ 300 000 տարի առաջ,բայց մինչեւ հիմա դեռ չի հայտնվել երկրում, մեկ-մեկ սակայնականջս սղոցում է նրա ճիչը՝ Մարսի եւ Յուպիտերի արանքով սրընթաց անցնող բեկորի պես։​Թզենու ճյուղը, որից պոկել ես տերեւն առաջին, Եվա, սիրելիս,նույնպես տղամարդու կողոսկրից է արարված։​Իսկ սերը եթե չի մերժվում` սեր չէ:Դրախտի ուղին ոչ թե այն է,որով բոլորը գնում են դրախտ,այլեւ այն, որով դեռ ոչ մեկը դրախտ չի գնացել: