Սեղանապետի հիշողություններից
Վարդան Հակոբյան
Գլուխդ դրեցիր կրծքիս վրա (սիրտսայդքան արթուն երբեք չի եղել) եւմենք երազը տեսանք միասին։Յուրաքանչյուր կին ինձ մոտենալուց առաջկույս է, եւ ես չեմ վախենում նույնիսկհարյուր անգամ ասվածն ասելուց։Արտեմ Հարությունյանն ասում է, թեիմ «Քարի շնչառությունը» կարդալուց հետո, երբհանդիպում է քարերի, հանում է ամերիկյան անթարգմանելի գլխարկը (Is it you?) եւԱրտեմ դայու իմաստուն ու անթաքույց ժպիտովնրանց հանդիսավոր բարեւում։Սիրելի, սիրելի տղաներ (թող սա լինի խոստովանություն՝սեղանապետի իմ մշուշոտ հիշողություններից), ձեր հասցեինարած իմ գովեստներից հետո, ամեն անգամ,նստում ու լաց եմ լինում անօգնական։