Մենարան Վարդան Հակոբյան

Իմ ափից ջուր են խմում հրեշտակները

Վարդան Հակոբյան

Ես քայլում եմ այն ուղղությամբ, որըինձանից առաջ գոյություն չի ունեցել։​Խնդրում եմ «պետական մրցանակի դափնեկիր» եւ«շքանշանակիր» բառերից հետո, այլեւսչգրել... բանաստեղծ, որ, Աստված մի արասցե,հանկարծ ոռնոց չարձակեն Հոմերոսի ոսկորները։​Եվ հիշեք, որ Նոբելյանից բարձրմրցանակ եւս գոյություն ունի, դա, ինչպես ասում են(Սարոյանն ու Կաֆկան վկա),Նոբելյան մրցանակի չարժանանալն է։​Վերոնիկայի վարսերից լույս է կաթկթումափիս մեջ, որտեղից ջուր են խմում մի սպիտակ ձի եւսիրուց երբեք չկշտացող հրեշտակները։