Մենարան Վարդան Հակոբյան

Զինվորի այրու երգը

Վարդան Հակոբյան

Նրա երգը բառեր չունի,Նրա երգը անհնչյուն է,Նրա երգը չի վերծանվում։«Քո՝ զոհվածիդ, շիրմաքարինՄի չպարպվածԲաժակ է միշտ մնում տխուր։Այդ բաժակը ես եմ, սեր իմ։Քո՝ զոհվածիդ, շիրմի վրաԿաթիլ-կաթիլ իմ օրերըՇուռ եմ տալիս՝Այդ չպարպված բաժակն ինչպես։Սա՞ էր սիրո վայելումը,Ինչո՞ւ, ինչո՞ւ եղավ այսպես»։​Գուցե երգն այս ճի՞շտ չստացվեց,Թող ինձ ներեն երգողները,Քանզի երգն այս բառեր չունի,Քանզի երգն այս անհնչյուն է,Քանզի երգն այս չի վերծանվում։