Մենարան Վարդան Հակոբյան

Այցետոմս

Վարդան Հակոբյան

Արծիվ չեմ գուցե,Բայց ունեմ երկինք,Բայց ունեմ լեռներ,Նաեւ՝ արծվություն։Եվ թե թռիչքս ծանր է այսքան, դա նրանից է,Որ իմ թեւերին տանում եմ լեռներ,Եվ թե երգելու փոխարեն մեկ-մեկ ճիչ եմ արձակում կապույտների մեջ,Դա նրանից է,Որ իմ կտուցին պահում եմ հատիկ,Ծլունակ մի հունդ,Որից արեւներ պիտի ընձյուղվեն...