Մենարան Վարդան Հակոբյան

1943

Վարդան Հակոբյան

Սովորական մի պատմություն.հայրը եկավ՝ Ձեռքը հատած, Ոտքը հատած,Լրիվություն տեսանք միայնԺպիտներում, կարոտի մեջ, սպասումներում։Մայրը որդուն անկյուն քաշեց՝Լացն աչքերում,Ու հեկեկաց ինչ-որ բաներ...Որդին զգաց - Այսուհետեւ պիտի այնպես այնպես քայլել,Որ հայրիկըՀանկարծ ոտքի պակաս չզգա.Դժվարացավ քայլելն այդպես...Այնպես պիտի փարվել նրաԹոռնիկներին, Քույրիկներին,Որ նա թեւի պակաս չզգա.Դժվարացավ փարվե՜լն անգամ...Անցնող օրվա շեղբը սուր էր,Տարին ձեռքի, Ոտքի, Սրտի,Ամբողջությա՛ն պակաս ուներ։