Մենարան Վարդան Հակոբյան

Երեկ

Վարդան Հակոբյան

Իջավ երկինքը, կապույտը դարձավ անօդ մի տարածք,-եւ քարի ներսում ծաղիկը հանգավ՝ թեւը չբացած,եւ առուն եղավ սովորական վազք՝ ջրիկ ու անջինջ,եւ աստղից ընկած արցունքի խորքում շողը թալկացավ,եւ իմ արյունով ծիլվորած տողը ես դեն նետեցի։​Ես՝ բիրտ ու սնանկ, ես՝ զավակ ցավի ու խոր տրտմության, -օրվա աչքի մեջ չծաղկեց հոգուս ճախրանքը անզուսպ,շուրթերս թողի սանձը կոխկրտած ձիու ոտքերին.սատանան սիրո օրոցքում դրել՝ ինձ մահ է շրշում,անցնելիք բոլոր ճամփեքի վրա ականված եմ ես։​Վերցրեք ձեռքերս ու մաս-մաս արեք - գրկել են մեղքը,-իմ սեւ ծննդի համար Աստված էլ ներում է հայցում,քարն էլ թաղեցեք, որին իմ սրտից արյուն է կաթել,մարդկանցից հեռու, աղբանոցի մեջ վառեք երգերս...ապաշխարհեցեք, եթե երբեւէ բարեւել եք ինձ։​Ո՞վ եմ վերջապես - ճամփի շլնքին երազի ջարդոն,-իմ փետուրներից, խնդրեմ, կապեցեք փողոցի ավել,ձեր ոտքի ծայրով շոշափեցեք ինձ - հողը փխրուն է,լեռը անկումն է ջրվեժի խորքում զարթնած կարոտի.ցողունը կոտրած եղեգը թողեք թեքվի ինձ վրա։