Դու նայում ես այնքան շիտակ
Վարդան Հակոբյան
Դու նայում ես այնքան շիտակ,-եւ ծաղիկը հոսում է քարերով,եւ առուն ձորերում ծաղկում է,եւ քամուն տանում է տերեւը,եւ աչքը ճաքած արցունք է։Քո արյան մեջ անմար հուր կա,-եւ բոցը նայում է մոմին,եւ խոտը ձիգ թել է զանգի,եւ պահը քո թեւն է փնտրում,եւ երգը ճաքած արցունք է։Սերը լուռ է քո ցավի մեջ,-եւ խոսքի մեջ շուրթ է պայթում,եւ ոտքի տակ չկա ճամփան,եւ չի հասնում վարդը շնչին,եւ հոգին ճաքած արցունք է։Մի քայլ գցիր աստղի վրա,-եւ դարձը քեզ լույս է բերում,եւ աղբյուր է պարզում օրը,եւ գալիս ես դու դեպի ինձ,եւ Աստված մեզ աջ է մեկնում...