Մենարան Վարդան Հակոբյան

Ամանորի գիշեր

Վարդան Հակոբյան

Ես քո առաջ մոմ վառեցի...Ինչ որ պիտի քեզ ասեի,Իմ փոխարեն մոմը ասաց,Ինչ որ չէի կարող ասել,Իմ փոխարեն մոմը ասաց։​Ես քո առաջ մոմ վառեցի...ՈՒ գնացի, ու հեռացա,Պատուհանին ծլեց մի լույս,Հոգուս վրա մի ճաք գծվեց,Հուշից օդում մնաց փետուր։​Ես քո առաջ մոմ վառեցի...Ծառին արդեն տերեւ կա չոր,Որքան էլ որ խորը խոցի՝Շատ է սիրուն քրքիջը քո.Մի բերան էլ ինձ ետ կանչի։​Ես քո առաջ՝ մոմ, վառվեցի...Ես քո առաջ մոմ վառեցիՈւ գնացի, ու հեռացա.Ճանապարհս՝ մոմը վառվող,Դու՝ չմարող բոցը նրա...