Մենարան Վարդան Հակոբյան

Ապրիլ-24

Վարդան Հակոբյան

Հողի վրա կաթեց արյուն, -մշուշվել է հուշը սարում,սիրտս Մշո մշուշ հագավ,խաբկանքի մեջ ջարդվեց շյուղըեւ հավքը իր թեւին պահվեց։Մրմուռ պատեց, ճչաց քարը, -ծիլը օրվա կտցին հանգավ,լեռն աղբյուրի շուրթին մարեց,իրեն ձորը ձգեց մի ձենեւ ով պիտի գար՝ չերեւաց։Երկնից ջրիկն իջավ ամպոտ, -հողը ծխաց փուչ քայլի մեջ,ճերմակ թեւին պուտ-պուտ սեւ կա,ծղրտոց է ծառն առ արեգեւ ես ինձնից խլում եմ քեզ։Մութն մթան ոտքով ընկավ, -ճոճվում է դեռ լույսն աչքի մեջ,լքումը՝ ջուր նետված ստվեր.մի կանչ ունկ է փնտրում հեռվումեւ վազում է ցավն ընդառաջ։