Մենարան Վարդան Հակոբյան

Մեկնեցի ձեռքս, չհասավ ծաղկին

Վարդան Հակոբյան

Մեկնեցի ձեռքս, չհասավ ծաղկին, -մամռապատ քարին առուն խոսք թողեց,արցունքը սրտից կաթեց փշերին,քամին շուրթերը վառեց թերթերում.կարհամարհեմ քեզ՝ թե դու ինձ սիրես։Լույսը խունկ վառեց պահի սլացքում, -կարոտի վրա անունը ծլեց,հավքի թեւերը չեկան երկնքից,երգը ծհանի ծայրին բուրում է.ես հեռանում եմ քեզնից մեկընդմիշտ։Երկնքից վերեւ երկինք կա ուրիշ, -շուրթս թացում եմ ավիշով ճյուղի,արյունս գինու կրակներ ունի,ուխտի ճամփեքին քայլում եմ բոբիկ.դու ինչո՞ւ այսքան դժվար ես սպանում։Ես կա՛մ... Բայց վառիր իմ հուշը անգամ, -վառոդից թեժ է բռնկվում աչքը,իմ ծուխը ինչքա՜ն սիրուն է ելնում,ինձ ո՞վ է կանչել Երուսաղեմից.բարեւ, սիրելիս, որքան լավն ես դու։