Արցախ
Վարդան Հակոբյան
Իմ քայլերը թողել եմ ճամփաներին չբացված, -մութ երկինքը աղում է արցունքները մանկության,մայրս ընկել է ձորերը, իմ շուշանն է որոնում,վերադարձս խլել քամին՝ թերթերիս մեջ վայում էեւ ափիս մեջ վառվում է աստվածաբուռ մի աշխարհ։Մթնժորված սարերում ճարճատում է գիշերը, -կաթուկ տվող խնձորից պայթեց հողը ականված,ձեռքերի մեջ Հակոբի Ղոշարխաջը ծոցվորվեց,վերքը ծածկվեց ծմակի տերեւներով մոշենուեւ ելնում է ցավն ի վեր աստվածատուր մի աշխարհ։Մագաղաթված դեմքերին ածխագիր է օրն ասես, -բռունցքներում երկնքված հենակներ են վեր հառնում,Վարդան, Վազգեն ախպերքը դուռն են ջարդում քարայրի,հողն Արցախա վրեժվում, որդոց շիրմին մխում էեւ լողում է հեղեղում աստվածալուր մի աշխարհ։Երազները բերդվել են հայացքի տակ Մռովի, -Եխծաձորի գետակը խոսք է խլում դարերից,տաճարվում է թթենին, շեմին՝ հույսը, ձեռքին՝ թուր,Սուրբ Սարգիսը - հայրս սուրբ, մեր սարերի սուրբ ոգին...եւ բացվում է, Տե՜ր Աստված, աստվածադուռ մի աշխարհ։ 11.11.92թ.