Պաղատանք
Վարդան Հակոբյան
Հնարավոր չէ, որ ես այդպես էլքեզ ոչինչ չասեմ,բայց դրա համար,պաղատում եմ քեզ,դու ինձ չներես։Անհասկանալիու փակ հայացք եմ։Քար եմ ես։ Սեւ քար,ջրի ծփանքը ինձ վրա, դա քոտխրությունն է հենց՝ինձնից չլսված խոսքերի համար։Բացիր ինձ,ինչպես ծաղկի կոկոնն են բացումգիշերումհասարակու խակհովերը գարնան,վերջապեսինչպեսմեն ու մենավոր այն շողը, որըառաջինը այդ ծաղկին է բաժինընկնումլուսայգին։Անհասկանալի,մենակ հայացք եմ։Բացիր ինձ։Երբ դու իմ կրծքի վրա խաղում ես,ես դառնում եմ հողծլող,ես զգում եմ, որ հողի զավակ էիմ պապը եղել։Թե որ ապրելիս լիներ իմ պապը,ճաքճքան ձեռքով,ամենասիրուն խնձորն իր այգու կմեկներ նա քեզ,եւ, դա ուրիշ բան կլիներ, անշուշտ։Կհամբուրեի ձեռքի ճաքերը։Խնձորենին դեռ ապրում է ու կա։Նրա ճյուղերում լազուր երկինքըկծկվել է եւպահվում է, ահա, որպես մի աղջիկ,որպես դու,որինկարող եմ ես շատ սիրելուցխեղդել՝ գգվանքներիս մեջ,թե հանկարծ մի քիչ անզգույշ եղա։Ես բաց հայացք եմ, բայց էլի... բացիր,իմ շուրջը՝ ցրված ծաղիկներ այնքան,ես քո աչքերը... այդ ծաղիկներիցինչպես հավաքեմ,ստիպված կլինեմ փնջելու դաշտիողջ ծաղիկները։(Այս հարցում միշտ էլ անկուշտ եմ եղելու եղել եմ խենթ։ Մինչեւ հիմա էլականջիս մեջ է մայրիկիս անուշհանդիմանանքը.- Զավակս, ախր, խենթ Սաքի պապիդդու չես էլ տեսել,բայց ո՞նց է նրա ծռություններըքո մեջ երես են հանվում մեկ առ մեկ)։Ես փա՞կ եմ հիմա,որքանո՞վ եմ փակ։Եվ չեմ հասկանում,ինչու չեմ ելնում, չեմ ելնում տեղիցու քեզ չեմ բացում,ինչպես կբացեն ջրերի ճամփան,ինչպես կբացենսիրտը լի-լցված,ինչպես կբացեն ցողոտ կոկոնը,ինչպես կբացեն փականը, գուցե,կամ՝փակաղակը։Դու ինձ չներես...