717
Վարդան Հակոբյան
Մասիսները աստղապտուկ կապույտներում խունկ են վառել. -լուսնի շողը թեւերիս մեջ դալարում է մեջքն իր եղեգ,պահը թռչող ծաղկաթերթի նման իջավ հոգուս վրա,հեզամարմին սահանքը քո եթերինն է մեղրամոմիկեւ ես անհաղթ, հզոր, անքեն արքան եմ ողջ տիեզերքի։Իմ մանկության աղբյուրները եկել են ինձ այցելության,-քո շուրթերի վրա քաղցրիկ մանուշակը կապույտ թողեց,ամբրոսվել է իմ երեսը թանձրաթեժիկ քո ծոցի մեջ,սիրտը զուլալ լույս է քամում երկնածարիր ընծայումիցեւ փիրուզյա փետուրներդ անմեկնելի երգ են ցրում։Նվիրումը հազար թեւ է տվել ցավին անպարագիծ,-պախրայի թավ եղջյուրներում բույն է դրել հավքն Աստծո,ձեռքերն, ասես, մեհյանաշող ընձյուղվել են կրակի շուրջ,մեն-միակը, անկրկնելին բռնկվել է մի հրաշքումեւ մթան մեջ՝ շորիկն ընկած, բուրվառում է - ճերմակ շուշան։Ահագնացող այրումի մեջ շիվ է տալիս գիշերն անկուշտ,-Սերոբն Աղբյուր իր Սոսեի կանչի վրա ելնում է սար,անբառ-անխոսք, անիրական երազի մեջ կորցրել եմ ինձ,կանգ առ, վայրկյա՛ն, գեղեցիկ ես... Ա՜խ, դո՛ւ, Գյոթե, շու՜ն շան որդի.սուրբ խաչքարի նախշից հավքը կտուց-կտուց ջուր է խմում...