Մենարան Վարդան Հակոբյան

Աշուն-5

Վարդան Հակոբյան

Գալիս է քամին, տերեւը տանում,Ծառը մայթին նոր տերեւ է դնում։​Չորատված ճյուղեր՝ մայթերին ընկած,Մերժված խոսքեր են հոգնած ու հանգած։​Անհաչ պառկել է գզգզված մի շուն,նախշուն ներքնակ է տերեւների չուն։​Գետակին հասած ծառի քթի տակԳարուն է խաղում մի պատառ կանաչ։​Տան քար չի դառնա քարը ավարված,Եվ ավերակ չէ ամեն ավերված։​Տաք շորացու են ամպի թելերը,Եվ խեղճ են մի քիչ օրվա թեւերը։​Նման պահերին լռում՝ չեն խոսում,Արեւն է հավքի կտցին արտասվում։